ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ես ամոթից կմեռնեի, եթե նիկոլն ինձ գովեր

Ես ամոթից կմեռնեի, եթե նիկոլն ինձ գովեր
19.09.2025 | 11:03

Մհեր Մկրտչյան, Վահրամ Փափազյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Կարպ Խաչվանքյան, Բաբկեն Ներսիսյան, Ժան Էլոյան, Արմեն Ջիգարխանյան, Գուժ Մանուկյան ու տասնյակներով երևելի դերասաններ ծնած ազգը այսօր սատարում, երկրպագում ու պաշտպանում է ինչ-որ մկոյի... այստեղ են ասել՝ ողբամ քեզ, ազգ, որ քո դերասանը մկոն է մնացել։

Սերունդներ դեգրադացրած մի նյութապաշտ, ում ձայնն այսքան տարի դուրս չեկավ։ Ասում են՝ ինքը տաղանդավոր դերասան է, քաղաքականության մեջ մի խառնեք։

Երբ 1988 թվականին Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող շենքի իր մեկ սենյականոց ցուրտ բնակարանում, վերարկուն ուսերին գցած Սոս Սարգսյանը առավոտից գիշեր ընդունում էր սումգայիթցի փախստականներին, երևի մկոներից պակաս մեծություն էր։

Կամ, երբ 1990 թվականի սեպտեմբերի 14-ին հացադուլ էր անում՝ Արցախում խորհրդային տանկերի երթը կասեցնելու համար, երևի այդ ժամանակ էլ մկոյից վատ դերասան էր։

ՈՒ՞մ է պետք հորինված տաղանդդ, եթե ներսում մարդ չես, հայ չես։

Էն ողջ քեմալականների ոհմակն էլ սրան սատարում է, սա էլ հատ-հատ բոլորից շնորհակալություն է հայտնում... է բա նմանը նմանին կգտնի։

Ես զարմանում եմ, թե երբվանի՞ց «մեյմունները» դերասան կոչվելու պատվին արժանացան, երբվանի՞ց մշակույթն այս աստիճան արժեզրկվեց, որ մոռացանք, թե ինչ ասել է իրական արվեստագետ, իրական մշակութային գործիչ։

Ստեփան Զորյանի «Ցանկապատը» մենք դեռ 6-րդ դասարանում, դպրոցական ծրագրով էինք անցնում։

6-րդ դասարանում, սովետի տարիներին։ Այդ ժամանակ հայը չէր կմկմում Արևմտյան Հայաստանի մասին խոսելուց, բայց «ազատ, անկախ, ժողովրդավար» բաստիոնում «ազգի սիրելի ու պանծալի» դերասանը կմկմալով, կցկտուր խոսքերով մի ողորմելի ստահակի առաջ արդարանում է իր խաղացած ներկայացման համար... ու ազգը սիրում է նման դերասանների։

Դե նորմալ է ու լրիվ օրինաչափ, որ սրանք Ֆրուզիկ ու Սոս Սարգսյան չեն դառնա, բայց գոնե դրանց «տաղանդավոր» դերասան մի ասեք։ Էս ազգին դրանց նման «տաղանդավորները» դեգրադացրին, որ սկսեցին նիկոլ լսել ու սատարել։ Հենց դրանցով դաստիարակված սերնդից է գալիս մեր այսօրվա ողբալի վիճակը։

Եվ լավ հիշեք, եթե մեկին սկսում են սատարել ու պաշտպանել նիկոլն ու քեմալականները, ու այդ «զոհը» ամենևին էլ դեմ չէ դրան, ուրեմն խաչ քաշեք դրա վրա, ով էլ որ նա լինի։ Համարեք, որ ժանտախտի զոհ է դարձել։ Որովհետև այս թվին, այս օրերին նիկոլի հետ մի տանիքի տակ լինել արդեն խայտառակություն ու ամոթ է, էլ ուր մնաց արժանանաս նիկոլի գովասանքին։

Ես ամոթից կմեռնեի, եթե նիկոլն ինձ գովեր, անկեղծ եմ ասում։

Լիդա ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ